Կարևոր իրադարձություններ

Դատավորի հետ չեմ զրուցել, խոսակցությունը մոնտաժված է. Արթուր Վանեցյան

15 Դեկտեմբեր, 2018 18:16
Դատավորի հետ չեմ զրուցել, խոսակցությունը մոնտաժված է. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսային խոսակցության ձայնագրությանն ասաց, որ իր հեռախոսը տվել է անկախ փորձագիտական մարմնին և վերականգնել են բոլոր խոսակցությունները՝ viber, whatsapp, նամակագրություն և այլն: Վանեցյանը ասաց, որ ինքը որևէ դատավորի հետ չի խոսել, և խոսակցությունը մոնտաժված է․

« Եթե այդքան ձայնագրությունները հրապարակել են, թող դա էլ հրապարակեն, եթե կա նման խոսակցություն դատավորի հետ»,- ընդգծեց Վանեցյանը և հավելեց, որ ինքը այդ խոսակցության մեջ չի ասել այնպիսի բան, որի համար կարող է ամաչել և երկրորդ ձայնագրության գործով նա չի հարցաքննվել։

 

Լրահոս

Դիտել ավելին