Կարևոր իրադարձություններ

Պատրաստ ենք շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. ԱՄՆ օրենսդիրների նամակը

15 Դեկտեմբեր, 2018 16:47
Պատրաստ ենք շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. ԱՄՆ օրենսդիրների նամակը

«Ամերիկայի ձայնը»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրությամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեցին փոփոխություններ խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Այս փոփոխություններով, ըստ ամերիկացի օրենսդիրների, Հայաստանի ժողովուրդն իր աջակցությունն էր հայտնել բաց ժողովրդավարությանը: Կիրակի օրը կայացած ընտրությունները ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների ջատագովների ևս մեկ հնչող հաղթանակներից էր:

Կոնգրեսականներն ու սենատորները կոչ են արել Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքեր գործադրել հետագա կառավարման համակարգի թափանցիկության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: 

«Մենք ցանկանում ենք հայ ժողովրդին հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Ձեր ժողովրդին տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման ապահովման ուղղությամբ Ձեր հաստատուն քայլերին: Մենք կշարունակենք բացահայտել նոր հնարավորություններ օգնելու Հայաստանի ջանքերին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ամրապնդել առևտրային կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել գործել որպես անվտանգ ապաստարան կրոնական փոքրամասնությունների համար, որոնք Մերձավոր Արևելքում լքել են իրենց տները՝ բռնաճշումներից խուսափելու համար:

 

Մենք հպարտ ենք մեր երկրների միջև երկկողմ ամուր հարաբերություններով և ցանկանում ենք խթանել մեր պատմական և բարեկամական կապերը»,- գրել են օրենսդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին