Կարևոր իրադարձություններ

Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

15 Դեկտեմբեր, 2018 16:34
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նա նկատեց՝ այցելությունների աճի տեմպն այնքան էլ մեծ չէ: Ապրեսյանը դա մեկնաբանեց հետևյալ կերպ՝ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկները որքան էլ տեսնում էին, որ երկիրն անվտանգ է, միևնույն է նման երթերի ժամանակ հնարավոր է, որ չգային: Նրա կարծիքով՝ նաև շատերը սպասում էին խորհրդարանական ընտրություններին՝ տեսնելու, թե ինչ է լինելու:

«Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար: Դա 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հեղափոխությունից հետո Հայաստանի ճանաչելիության բարձրացման արդյունքները, սակայն տեսնելու ենք հաջորդ տարի: Այս տարվա վրա դա մեծ ազդեցություն չէր կարող ունենալ»,-ասաց Ապրեսյանը:

Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորվող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Ապրեսյանը նկատեց, որ այցերի նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից: «Այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում է եղել Իրանից: Դա կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:

Իրանից այցելությունների նվազումը նույնպես անդրադարձել է այդ տարվա աճի տեմպի նվազման վրա»,-նշեց նա:

Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը,- հավելց Ապրեսյանը;

 

Լրահոս

Դիտել ավելին