Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան

15 Դեկտեմբեր, 2018 16:24
Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է տնտեսումներ անել:

Հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է այս տարի կրճատել Բանակի օրվա միջոցառմանը նախատեսված ծախսերը, քանի որ մշտապես քննարկվել և քննադատվել է այն, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ մեծ գումարներ էին ծախսվում, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց.

«Մանրամասներ չեմ կարող ասել, չեմ տիրապետում իրավիճակին: Բայց կարող եմ ասել, որ, այո՛, Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին