Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա աջակիցների միջև

15 Դեկտեմբեր, 2018 16:01
Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա աջակիցների միջև

Էջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների և Մայր Աթոռի մոտ հավաքված՝ վեհափառի աջակիցների միջեւ։

Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Արդեն Էջմիածնում երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք ակցիայի մասնակիցների և Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

 Մայր Աթոռի տարածքում մեծ թվով ոստիկաններ այս պահին վերահսկում են իրավիճակը։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռեւս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում և Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։

 

Լրահոս

Դիտել ավելին