Կարևոր իրադարձություններ

Դատել Ռոբերտ Քոչարյանին. բողոքի ակցիա է կազմակերպվում

15 Դեկտեմբեր, 2018 15:37
Դատել Ռոբերտ Քոչարյանին. բողոքի ակցիա է կազմակերպվում

Իրավաբան Հայկազ Մակարյանը նախաձեռնել է ակցիա` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը պահանջող քաղաքացիներին հակառակ։

Ինչպես Մակարյանն է փոխանցում, ակցիան ունենալու է «Դատել Ռոբերտ Քոչարյանին» անունը։ Նրա խոսքով` ակցիան տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին, ժամը 17։00-ին։ Նա բոլորին կոչ է արել այդ օրը, այդ ժամին գնալ Ազատության հրապարակ, որտեղից էլ երթով շարժվելու են գլխավոր դատախազության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ օրերս Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց էին արել հենց դատախազության դիմաց, նրանք պահանջում էին ազատ արձակել երկրորդ նախագահին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին