Կարևոր իրադարձություններ

Գորիսում բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. կան տուժածներ

15 Դեկտեմբեր, 2018 14:40
Գորիսում բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. կան տուժածներ

Սյունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են BMW X 5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 34 FQ 450 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը Volkswagen-ի մեջ են եղել, նրանցից մեկն աշխատում է Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ մյուսն էլ նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վարորների, վիրավորների իննքությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին