Կարևոր իրադարձություններ

Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

15 Դեկտեմբեր, 2018 14:18
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է  1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար: Դա 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հեղափոխությունից հետո Հայաստանի ճանաչելիության բարձրացման արդյունքները, սակայն տեսնելու ենք հաջորդ տարի: Այս տարվա վրա դա մեծ ազդեցություն չէր կարող ունենալ»,-նշեց նա

Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորվող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Ապրեսյանը նկատեց, որ այցերի նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից: «Այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում է եղել Իրանից: Դա կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ: Իրանից այցելությունների նվազումը նույնպես անդրադարձել է այդ տարվա աճի տեմպի նվազման վրա»,-նշեց Ապրեսյանը:

Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:

 

Լրահոս

Դիտել ավելին