Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել. «Ժողովուրդ»

15 Դեկտեմբեր, 2018 11:10
Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ուղեւորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 7.3 տոկոսով նվազել են: Նվազել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 9.8 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զգալի նվազել է տաքսիների ուղեւորափոխադրումները` 9.5 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակը ավելի քան 10 հազարով պակասել է: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին