Կարևոր իրադարձություններ

Գրոհ՝ նոր ԱԺ-ի դեմ. շրջանառության մեջ է դրվում Մոսկվայի «ձեռքը». «Ժամանակ»

15 Դեկտեմբեր, 2018 10:55
Գրոհ՝ նոր ԱԺ-ի դեմ. շրջանառության մեջ է դրվում Մոսկվայի «ձեռքը». «Ժամանակ»

«Հայաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի խա­ղաղ կարգավորումը, իսկ խաղաղ կարգավորման հա­մար ջանքեր են պահանջ­վում բոլոր կողմերից: Այդ գրառումն է իր թվիթերյան միկրոբլոգում արել Հայաս­տանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառմանը նա­խորդել էր որոշակի առատ տեղեկատվություն այդ թեմայով:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր Բաքվում հայտարարել, որ Մոսկվան ունի Հայաստանի նոր կառա­վարության ձևավորումից հետո Ապաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերսկսման հույս: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ինքն ու Պուտինը նրան առաջարկել են հանձ­նել հինգ շրջան՝ դրա դիմաց ստանալով անվտանգու­թյուն, տնտեսական ներդ­րումներ և այլն, բայց Սարգսյանը հրաժարվել է:

Լավրովի և Լուկաշենկոյի հայտարարությունները, իհարկե, անմիջական կապ չունեն միմյանց հետ, սակայն հայաստանյան տեղեկատ­վական դաշտում այդ կապն արդեն գտնում են՝ եզրա­կացնելով, որ ահա դրա հա­մար է Հայաստանի թավշյա հեղափոխությանը Մոսկվան եղել չեզոք:

Ասել կուզի, ըստ այդ տրա­մաբանության, Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյա­նին հեռացնելուն, որովհե­տև նա դեմ է եղել տարածք հանձնելուն, և չի եղել հույս, որ կհամաձայնի: Այդ միտքն արդեն իսկ սկսել է դանդա­ղորեն շրջանառվել սոցցանցային տարածքներում, և զարմանալի չի լինի, եթե այն սկսի նույնիսկ «քաղաքագի­տական էքսկուրս»:

Դա, ըստ էության, կկազմի թավշյա հեղափոխության հանդեպ տեղեկատվաքարոզչական հետընտրական գրոհի մի ուղղություն, որ կընթանա նոր խորհրդարա­նում ընդդիմության բացա­կայության, կեղծ ընդդիմու­թյան, այսպես ասած՝ խորհր­դարանի ժամանակավորու­թյան մասին արշավներին զուգահեռ:

Զարմանալի չէ, որ դրան լծվում են նաև եվրասիական տարածության ղեկա­վարներն ու պաշտոնյաները, որովհետև Հայաստանում նոր խորհրդարանով ամրա­ցող թավշյա հեղափոխու­թյունը սպառնում է նոր իրա­վիճակ ձևավորել եվրասիական տարածքում ընդհան­րապես:

Այստեղ, անշուշտ, խնդիր­ները, շահերն ու մոտիվացիաները տարբեր են, և դերակատարները նույնական չեն, անգամ եթե նույն խնդրի վե­րաբերյալ կարող են արտա­հայտել մոտ դիրքորոշումներ կամ հանդես գալ նույն դիր­քորոշումով: Սակայն ակնա­ռու է, որ Հայաստանի հան­րությանը հարկ է պատ­րաստվել հեղափոխության և արդեն նոր ձևավորված խորհրդարանի վարկաբեկ­մանն ուղղված որոշակի ար­շավի նոր ալիքին:

Կասկած չկա, որ այդ ալիքն էլ չի հասնելու իր նպատա­կին, պարզապես խլելու է ավելորդ էներգիա, առա­ջացնելու է ավելորդ լարվա­ծություն ու նյարդայնու­թյուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին