Կարևոր իրադարձություններ

Տաջիկստանը կաջակցի Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում

15 Դեկտեմբեր, 2018 10:34
Տաջիկստանը կաջակցի Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը: Այս մասին հայտնում է belta.by-ը` հղում անելով Ռահմոնի պաշտոնական կայքին:

Նշվում է, որ Տաջիկստանի նախագան ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը վստահություն են հայտնել առ այն, որ  տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրերի իրագործում:

Ավելի վաղ Զասին որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նախօրեին էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին:

Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում ծառայել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացած մեկուկես տարվա ընթացքում:


 

Լրահոս

Դիտել ավելին