Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

15 Դեկտեմբեր, 2018 10:15
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է: 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած գյուղում, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  միայն մարդատար ավտոմեքենաների համար:
 
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
 

Լրահոս

Դիտել ավելին