Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում բազմամիլիոնանոց չարաշահումներ է գտել. «Ժամանակ»

15 Դեկտեմբեր, 2018 09:59
ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում բազմամիլիոնանոց չարաշահումներ է գտել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ:

Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձեւավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի եւ կմիանա մշակույթի նախարարությանը, եւ նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին