Կարևոր իրադարձություններ

Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. նրան ձերբակալել են ռուս սահմանապահները. «Ժամանակ»

15 Դեկտեմբեր, 2018 09:50
Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. նրան ձերբակալել են ռուս սահմանապահները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական սահմանապահ ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ ռուս սահմանապահների կողմից Արարատի մարզում կալանավորվել է քաղաքացիությունը չպարզված սահմանախախտ:

Վերջինս պնդել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է, սակայն ազգությամբ ադրբեջանցի: Թե ինչ նպատակով է նա խախտել սահմանը և Հայաստանի տարածքում հայտնվել, անհայտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

Լրահոս

Դիտել ավելին