Կարևոր իրադարձություններ

Ինչ նոր փոփոխություններ կլինեն Արցախի զինվորական ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

15 Դեկտեմբեր, 2018 08:58
Ինչ նոր փոփոխություններ կլինեն Արցախի զինվորական ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության զինվորական ղեկավար կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնից ազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկի Սամոն: Դեռ օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին: 
Ու հավանական է, որ նրա սպասվող պաշտոնանկությունը կապված է լինելու հենց այս գործի հետ, որպեսզի հնարավոր լինի Կարապետյանին եւս հարցաքննել: Մինչ այդ նկատենք` Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ նախարար Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Աբրահամյանը: 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


 

Լրահոս

Դիտել ավելին