Կարևոր իրադարձություններ

Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

14 Դեկտեմբեր, 2018 23:08
Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի հաջորդ կառավարությունը ձեւավորելու մանդատը ստանալու կապակցությամբ»։

«2018թ․ ապրիլին ժողովրդական ցույցերից հետո առաջին համընդհանուր ընտրությունները Հայաստանի ժողովրդի ուժեղ, խաղաղ, ժողովրդավարական համոզմունքների վկայությունն են»,- ասվում է ուղերձում։

Նրա խոսքերով՝ Հայաստանի եւ Կանադայի միջեւ հատուկ հարաբերություններ են, որոնք երկրները ձգտում են ամրապնդել։ «Մենք խաղախության, արդարության եւ ժողովրդավարության հանդեպ նույն հայացքներն ունենք եւ համագործակցում ենք այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին Ֆրանկոֆոնիան է»,- նշել է Ֆրիլանդը։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կանադան ողջունում եւ աջակցում է Հայաստանում շարունակվող ժողովրդավարական փոփոխությունները, եւ հուսով է՝ կառավարության հետ համագործակցել, քանի որ այն ձգտում է ապահովել օրենքի գերակայություն եւ սահմանադրական ժողովրդավարություն, պայքարել կոռուպցիայի դեմ եւ պաշտպանել մարդու իրավունքներն՝ ի բարօրություն բոլոր հայերի։

 

Լրահոս

Դիտել ավելին