Կարևոր իրադարձություններ

Սենսացիոն հայտարարություն. Հեղափոխության օրերին Էդ. Մարուքյանը դրդել է բանակցել Ս. Սարգսյանի հետ

14 Դեկտեմբեր, 2018 20:53
Սենսացիոն հայտարարություն. Հեղափոխության օրերին Էդ. Մարուքյանը դրդել է բանակցել Ս. Սարգսյանի հետ

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող  Լուսինե Հարոյանը սենսացիոն հայտարարություն է արել: «24news»-ի հարին, թե կարելի՞ է արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը համարել հեղափոխությանը աջակցող ուժ, Հարոյանը պատասխանել է.

«Ոչ, չի կարելի, որովհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հեղափոխության օրերին մեզ թույլ չի տվել միանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը: »

Նրա խոսքով՝ Մարուքյանը նույնիսկ հորդորել է գնալ և բանակցել Սերժ Սարգսյանի հետ:

«Լինելով դաշինքի մեջ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ բազմահազար մարդիկ էին հավաքվել, Էդմոն Մարությանը մեզ համոզում էր, որ մենք գնանք տուն՝ ասելով որ կա երրորդ ուղի: Ստացվեց, որ երրորդ ուղին Սերժ Սարգսյանի հետ բանացելն էր, փաստացի նա այդ պահին Սերժ Սարգսյանի շահերի լոբինգն էր անում և մենք բոլորս դա ՛ատ լավ հիշում ենք: Նա իր դաշնակցին փողոցում թողեց մենակ, ինքը մնաց խորհրդարանում, այն պարագայում երբ շարժումը տանում էր զրոյի: Այդ պատճառով մենք իրենց չենք համարում հեղափոխությանը աջակցող ուժ:»,- ասել է Լուսինե Հարոյանը

 

Լրահոս

Դիտել ավելին