Կարևոր իրադարձություններ

Մենք զգացինք Ալիևի անկեղծ ցանկությունը՝ կապված Ղարաբաղի հարցի բանակցությունների վերսկսման հետ.Լավրով

14 Դեկտեմբեր, 2018 15:08
Մենք զգացինք Ալիևի անկեղծ ցանկությունը՝ կապված Ղարաբաղի հարցի  բանակցությունների վերսկսման հետ.Լավրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Այդ մասին ուրբաթ Բաքվում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն, շարունակական խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ», - ասել է Ս.Լավրովը:

«Մենք, որպես երկիր, որը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի սերտ գործընկերը, որը նաև ամերիկացիների և ֆրանսիացիների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, ամեն ինչ անելու ենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն», - ասել է ռուս նախարարը:

«Ձգտում ենք փնտրել ոչ թե հիմնարար նոր լուծում, կարգավորման հիմքերը հասկանալի են, այլ ձգտելու ենք գտնել նման տակտիկական, եթե ցանկանում եք, ստեղծագործ գաղափարներ, որոնք կօգնեն փոխզիջման հասնել», - ընդգծել է Լավրովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին