Կարևոր իրադարձություններ

«Էներգոկարկո» ՍՊԸ-ի պահեստում տղամարդու դի է հայտնաբերվել

14 Դեկտեմբեր, 2018 14:44
«Էներգոկարկո» ՍՊԸ-ի պահեստում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաեւ նամակ, որտեղ նա նշել է իր քայլի պատճառը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին