Կարևոր իրադարձություններ

Ստրասբուրգի ահաբեկչության մեջ մեղադրվողը գնդակահարված է

14 Դեկտեմբեր, 2018 13:55
Ստրասբուրգի ահաբեկչության մեջ մեղադրվողը գնդակահարված է

Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Շարիֆ Շեկատին:

Reuters-ը հայտնում է, որ Ստրասբուրգի Լա Մեյնաու շրջանում 3 կրակոց է հնչել, սպանվել է 29-ամյա Շարիֆ Շ-ն:

РБК-ի փոխանցմամբ, նրան հայտնաբերել են Լազարետ փողոցում, ահաբեկիչն իր մոտ ատրճանակ եւ դանակ է ունեցել։ Նա առաջինն է հարձակվել ոստիկանների վրա, փորձել կրակոցներ արձակել, սակայն ոչնչացվել է պատասխան կրակոցով։

Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշերը նա Ստրասբուրգի Սուրբ ծնունդի տոնավաճառի մոտ ակնանոն կրակահերթ էր բացել: Հրաձգության հետեւանքով 3 մարդ մահացել էր, եւս 13-ը՝ վիրավորվել, 6 մարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Կասկածյալը՝ Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ Շարիֆ. Շ.-ն, որը իրավապահ մարմիններին հայտնի է բազմաթիվ իրավախախտումներով, ունի 2 դատվածություն, հանցագործության վայրից փախուստի էր դիմել: Նրա որոնումներին մասնակցում էր Ֆրանսիայի իրավապահ մարմինների 720 աշխատակից, 2 ուղղաթիռ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին