Կարևոր իրադարձություններ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման աշխատանքներ

14 Դեկտեմբեր, 2018 10:31
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին