Կարևոր իրադարձություններ

Ռևերանս իշխանությանը. Ծառուկյանը որոշել է՝ ով կլինի ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

14 Դեկտեմբեր, 2018 08:49
Ռևերանս իշխանությանը. Ծառուկյանը որոշել է՝ ով կլինի ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար,  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Ծառուկյանը իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի հետ:

ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաև ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին