Կարևոր իրադարձություններ

ՊԲ ապագա հրամանատար Կարեն Աբրահամյանը հանդիպում է ունեցել սպաների հետ. «Հրապարակ»

14 Դեկտեմբեր, 2018 08:24
 ՊԲ ապագա հրամանատար Կարեն Աբրահամյանը հանդիպում է ունեցել սպաների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի ազատման պաշտոնական հրամանը երեկ չեղավ, սակայն Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ՊԲ ապագա հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՊԲ շենքում հանդիպել է սպաների հետ։ Նա բանակի գլխավոր շտաբի պետն է։ Իսկ շտաբի պետի պաշտոնում նրան կփոխարինի զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանը։ 

Կարեն Աբրահամյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի եղբայրն է։ Հատկանշական է, որ ՊԲ նոր հրամանատարն էլ, շտաբի պետն էլ Արցախից են, տարբեր պաշտոններ են զբաղեցրել զինված ուժերում, բանակում հարգանք են վայելում: Մինչ այդ տեղեկություն կար, որ, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն ՀՀ-ից: Ըստ էության, ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին