ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել եւ չէր կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել, հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի ներկայացուցչին աջակցելու՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը:
«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել եւ չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։
Նաեւ վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,- ասել է նա: