Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում մեքենաներ են այրվել

13 Դեկտեմբեր, 2018 19:37
Իսակովի պողոտայում մեքենաներ են այրվել

Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության զորքերի 1033 զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից

ԱԻՆ-ը 16.59-ին ահազանգ է ստացել, որ Իսակովի պողոտայում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Այլ մանրամասների նախարարությունում դեռ չեն տիրապետում: Պարզ չէ նաև՝ զորամասի տարածքո՞ւմ է եղել հրդեհը, թե դրանից դուրս:

Լրացում 18.25

ԱԻՆ-ից հայտնեցին, որ հրդեհը մարվել է 17.41 րոպեին. ամբողջությամբ այրվել է «պազ» մակնիշի 2 ավտոմեքենա, վնասվել է շտապօգնության մեկ և 5 ավտոմեքենա: Զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է զորամասի տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին