Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտարարում է Արցախյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների մասին

13 Դեկտեմբեր, 2018 19:27
Ալիևը հայտարարում է Արցախյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների մասին

 Ինտերֆաքս-Ադրբեջանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմաններ են ստեղծված։

«Կարծում եմ, որ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ։ Կան շատ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում այսպիսի հայտարարության համար»,- ասել է նա։ Ըստ նրա՝ այսօր «Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերում միջազգային ասպարեզում»։ «Աճում է մեր միջազգային վարկանիշը։ Միջազգային կազմակերպությունների շատ որոշումներ եւ բանաձեւեր ղարաբաղյան հակամարտության հանդեպ մեր դիրքորոշումն են արտահայտում»,- նշել է նա։

Ալիևը պնդում է՝ «կազմակերպություններում, որոնց անդամակցում է Հայաստանը, ու որոնցում մենք ներկայացված չենք, նախապատվությունը տալիս են մեր դիրքորոշմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին