Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին

13 Դեկտեմբեր, 2018 18:45
Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրիին քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին