Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հիսուն քուրդ քաղաքական գործիչ է ձերբակալվել մեկ օրում

13 Դեկտեմբեր, 2018 15:37
Թուրքիայում հիսուն քուրդ քաղաքական գործիչ է ձերբակալվել մեկ օրում

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը մեկ օրում ձերբակալել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 50 անդամի՝ մուտք գործելով կուսակցության գլխավոր շտաբի շենք, գրում է diken.com.tr կայքը:

Հայտնի է, որ ձերբակալվածները և նրանց կուսակիցները Թուրքիայի տարբեր քաղաքներում հացադուլ էին սկսել ի աջակցություն բանտում գտնվող քուրդ պատգամավոր Լեյլա Գյուվենի:

Լեյլա Գյուվենը նույնպես հացադուլ է հայտարարել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ, զմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները բարելավելու պահանջով:

«Քրդստանի աշխատավորական կուսակցության», որը 1978թ.-ին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, հիմնական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումն է:

Լեյլա Գյուվենին իրենց համերաշխությունը հայտնած բազմաթիվ քուրդ գործիչներ ձերբակալվել են Անկարայում, Ուրֆայում և այլուր:

 

Լրահոս

Դիտել ավելին