Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը չի հստակեցնում՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր

13 Դեկտեմբեր, 2018 14:42
Արայիկ Հարությունյանը չի հստակեցնում՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ Ազգային ժողովում ղեկավարի խմբակցությունը:

«Որտեղ էլ լինեմ, կշարունակեմ նույն պատասխանատվությունը կրել՝ կլինի դա գործադիրում, թե խորհրադարնում»,- այսօր լրագրողների հետ  զրույցում ասել է վերջինս:

Նրա խոսքով՝ թիմն այժմ քննարոկւմ է՝ գնա՞ Արայիկ Հարությունյանը ԱԺ, թե՞ մնա գործադիրում:

Թե ինչ սկզբուքնով են առաջնորդվելու՝ ում ուղարկեն գործադիր, ում օրենսդիր, Հարությունյանն ասաց, որ տարբեր չափորոշիչներով.

«Ե՛վ  քաղաքական նպատակահարմարության, և՛ արդյունավետության, և՛ խորհրդարանում տվյալ անձի գտնվելու անհրաժեշտությամբ՝ թիմային տեսակետից ելնելով»,-ասել է նա:

Հարցին՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, Հարությունյանը հայտնեց, որ նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զվաղեցնի.

«Այսինքն՝ այստեղ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»։

 

Լրահոս

Դիտել ավելին