Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք կբարձրանա գազի գինը

13 Դեկտեմբեր, 2018 13:52
Արդյո՞ք կբարձրանա գազի գինը

Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը,- այս մասին գրել էր «Ժամանակ» թերթը :

Shabat.am- ը հետաքրքրվեց «Գազպրոմ Արմենիայից» սպասվում են արդյո՞ք թանկացումներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից պատասխանեցին.

«Այդ հարցի հետ կապված մենք չենք մեկնաբանում, քանի որ «Գազպրոմ Արմենիան» չի հանդիասնաում բանկցային կողմ, բանակցային կողմ է հադիասանում կառավարությունը՝ իդեմս էներգետիկ կառուցվածքների և  բնական պաշարների նախարարության և Ռուսական «Գազպրոմ» ՀՊ-ն:

Այս հարցին այսօր  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը.

«Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռևս պայմանավորվածության չի ստացվել հանգել։

Բաղրամյանի խոսքով դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, խնդիր չէ, քանի որ այն ավտոմատ կերկարաձգվի, մինչև բանակցություններն ավարտվեն, քանի որ դրանք ծանր և ժամանակ պահանջող բանակցություններ են»։

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, սակայն զրույցի մանրամասները նա հրաժարվում է հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին