Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ որոշումը

13 Դեկտեմբեր, 2018 12:22
Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ  որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը նախօրեին որոշել է բեկանել առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։ Այս մասին տեղեկացրել է Հարությանի պաշտպան ՝ Միհրան Պողոսյանը։  

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը: 

 

Լրահոս

Դիտել ավելին