Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցը կարևորագույն խնդիր է

13 Դեկտեմբեր, 2018 12:08
Զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցը կարևորագույն խնդիր է

Մեր կարևորագույն խնդիրներից մեկը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է։ Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական եւ տեխնիկական, գիտական միտքը զարգացնելու հետ: Սա, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է։ Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել այս ոլորտում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝  Զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն առաջնային է․ «Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք ԶՈՒ զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5 մլրդ  դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատանք տանենք: Այդ միջոցների մի մասը պետք է լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված»:

 

Լրահոս

Դիտել ավելին