Կարևոր իրադարձություններ

Վերսկսվել է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

13 Դեկտեմբեր, 2018 11:26
Վերսկսվել է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քիչ առաջ վերսկսվեց նախկին փոխվարչապետ Արմեն ևորգյանի խափանման միջոցի քննությունը։

Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղարդանքին ծանոթ է, բայց չի ընդունում այն:

Նշենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գեւորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին