Կարևոր իրադարձություններ

Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ

13 Դեկտեմբեր, 2018 10:55
Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրավապահ մարմնի միջնորդությունը՝ Հայաստանի երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը   երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
Նախօրեին դատարանը մերժել էր Ղազարյանին 5 մլն դրամի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը։ 

Վաչագան Ղազարյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ պատրաստ է 6մլն դոլար գումար նվիրաբերել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կամ այլ կարիքների համար։ 

Հիշեցնենք, հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար։ Նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին