Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Տավուշի մարզում

13 Դեկտեմբեր, 2018 10:04
Հրդեհ Տավուշի մարզում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լ. Խ.-ին պատկանող երկհարկանի տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:18-ին:

Ամբողջությամբ այրվել է տունը՝ 375 քմ, ներքնահարկում՝ կուտակած 15 խմ վառելափայտ, 10 անվադող և 20 լ-ոց տարաներով մոտ 200 լ շարժիչի յուղ:

 

Լրահոս

Դիտել ավելին