Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը. «Ժամանակ»

13 Դեկտեմբեր, 2018 08:49
Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության ներկայիս նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նոր կառավարությունում կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը:

Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական դատարանում: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր «Իմ քայլը» դաշինքի կողմից` Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին