Կարևոր իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը փակ է

12 Դեկտեմբեր, 2018 23:06
Վարդենյաց լեռնանցքը փակ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է: Ապարանի ճանապարհներին ձնախառն անձրև է տեղում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին