Կարևոր իրադարձություններ

Երևանի մի շարք տարածքներում ժամանակավոր կդադարեցվի ջրամատակարարումը

12 Դեկտեմբեր, 2018 22:31
Երևանի մի շարք տարածքներում ժամանակավոր կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դեկտեմբերի 13-ին ժամը 09։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 21։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Հերացի, Այգեստանի 1-12, Սարի Թաղի 1-3, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան, Չարենցի, Երվանդ Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Վրացյան, Կորի, Արհեստավորների, Շահինյան, Շարա-Տալյան փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, Քրիստափորի 2-րդ նրբանցքի, Խորենացու 4-րդ նրբանցքի, Չարենցի 1-ին, 2-րդ նրբանցքների,

Որմնադիրների փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սասունցի Դավթի փ. 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների փ. 50-180, Խորենացի փ. 47/7, 168-240, Քրիստափորի փ. 10-170, Աբովյան փ. 52-60, Գլինկա փ. 25-40, Մյասնիկյան պող. 1-4, Սայաթ-Նովա պող. 35-40, Տիգրան Մեծի փ. 7-29, Վարդանանց փ. 20-140, Նար-Դոսի փ. 30-141, Ալեք Մանուկյան փ. 3-17 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին