Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ ԱՄՆ-ը հրաժարվեց ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը

15 Հոկտեմբեր, 2015 22:05
Ինչու՞ ԱՄՆ-ը հրաժարվեց ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը

ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են ընդունել ռուսական պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով նա մեկնել էր Վաշինգթոն սիրիական ճգնաժամի հետ կապված հարցերը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ը չի ցանկացել նաև Մոսկվա ուղարկել իր բարձրաստիճան պատվիրակությունը։

Ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, մերժման պահանջը եղել է այն, որ Մոսկվան չի ցանկանում «կառուցողական ներդրում» ունենալ «Իսլամական պետության» դեմ միջազգային պայքարում և առաջ է տանում միայն սեփական օրակարգը։

 

Այս առթիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին այն բանում, որ նրանք չեն ցանկանում համագործակցել ռուսական զինվորականների հետ, այդ թվում տեղեկություններ փոխանակեն այն թիրախների մասին, որոնք ամերիկացիները համարում են ահաբեկչական։

 

Լրահոս

Դիտել ավելին