Կարևոր իրադարձություններ

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել․ նա կկալանավորվի՞

12 Դեկտեմբեր, 2018 14:05
Արմեն Գևորգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել․ նա կկալանավորվի՞

«Արմեն Գևորգյանին ըստ էության առաջադրվել է Քրեական օրենսգրքով 3 հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներ»,-  Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանը նշեց՝ նոր մեղադրանքները վերաբերում են սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելուն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալուն և «փողերի լվացմանը»:

«Այսօր կայացավ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, պետք է քննարկվեր միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես այսօր եմ ներգրավվել սույն քրեական գործով՝ որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան և ես բնականաբար գործի մանրամասներին ծանոթ չեմ։

Մենք միջնորդել ենք դատական նիստը հետաձգել  և  տրամադրել մեկօրյա ժամկետ՝ նյութերին ծանոթանալու և առարկություն ներկայացնելու համար»,- տեղեկացրեց Էրիկ Ալեքսանյանը:

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին