Կարևոր իրադարձություններ

Մայրը 3 ամսական երեխային սխալմամբ «մարգանցովկա» է խմեցրել

12 Դեկտեմբեր, 2018 13:56
Մայրը 3 ամսական երեխային սխալմամբ «մարգանցովկա» է խմեցրել

Երեւանի հիվանդանոցներից մեկում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ, հաղորդում է Aravot.am-ը:

Երեխայի մայրն այլ դեղի հետ շփոթելով՝ փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երեւան:

Ոսկեպարից տեղեկացանք, որ 2 տարի առաջ հիվանդությունից մահացել է այդ ընտանիքի շուրջ 3 տարեկան աղջիկը: Ընտանիքը մի տղա երեխա ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին