Կարևոր իրադարձություններ

Պավլիկ Մանուկյանն ուզում է հանդիպել Փաշինյանի հետ

12 Դեկտեմբեր, 2018 12:49
Պավլիկ Մանուկյանն ուզում է հանդիպել Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի առաջ բոլոր կուսակցական դրոշները խոնարհվում են, այսօր՝ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած «Սասնա Ծռերի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։

Նա նշեց, որ ինքը մշտապես ասել է, որ Փաշինյանը թույլ տա, որ հաղթի ժողովուրդը։

Պավլիկ Մանուկյանը «Իմ Քայլի» հավաքած ձայների թիվը հաղթանակ որակեց ու հույս հայտնեց,  որ անպայման կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ և կխոսեն առաջին հերթին «Սասնա Ծռեր»-ի հարցով՝ հավելելով, որ այն, ինչ կատարվում է «Սասնա Ծռեր»-ի հանդեպ, արդարացի չէ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեն թավշյա հեղափոխության մեջ։  

 

Լրահոս

Դիտել ավելին