Կարևոր իրադարձություններ

Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում արդեն 10 օր է՝ դասադուլ է

12 Դեկտեմբեր, 2018 12:33
Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում արդեն 10 օր է՝ դասադուլ է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս պահին Չարենցավանի N3 դպրոցում է: Արդեն 10 օր է՝ այստեղ դասադուլ է: Նրա հետ են կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ Չարենցավանի N  3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել՝ նշելով.

«Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:

Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է: Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։

 

Լրահոս

Դիտել ավելին