Կարևոր իրադարձություններ

Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

12 Դեկտեմբեր, 2018 12:10
Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատարանը քննում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,  նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել դեռևս օգոստոսին «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով:

 

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկինում հայտնել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։

«Եթե անձին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են «Քրեական դատավարության» օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռք բերված ապացույցներ։ Ես չեմ ցանկանում փակագծերը բացել, խոսել, թե ինչ ապացույցներ են դրանք եղել, «Վիքիլիքսի» հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել: Դրա համար եղել են համակցված ապացույցներ»,-մեղադրանքը ներկայացնելիս ասել էր Սասուն Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին