Կարևոր իրադարձություններ

«Սերժի Վաչոն» կմնա կալանքի տակ

12 Դեկտեմբեր, 2018 11:25
«Սերժի Վաչոն» կմնա կալանքի տակ

Այս գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցել է Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Երեկ Վաչագան Ղազարյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջարկել են վճարել 5 միլիոն դրամից սկսած։

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել է նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Փաստաբանը «Ազատությանը» փոխանցեց նաև, որ դատարանն այսօր կքննի Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին