Կարևոր իրադարձություններ

Մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին․ Ռուբեն Վարդանյան

12 Դեկտեմբեր, 2018 11:00
Մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին․ Ռուբեն Վարդանյան

Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը Deutch Wele-ին տված հարցազրույցում մեկնաբանել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները եւ դրանց ազդեցությունը տնտեսության վրա։

Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը եւ տնտեսության հեռանկարները, Վարդանյանը նշել է, որ դժվար է ասել՝ ով է Հայաստանում տնտեսական բարեփոխումների համար «ճիշտ» մարդը:

 «Շատ մարտահրավերներ կան, եւ երկիրը բոլոր ոլորտներում բարեփոխումների կարիք ունի: Հետեւաբար, նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) շատ դժվար աշխատանք կունենա: Բայց մենք բոլորս պետք է օգնենք նրան, քանի որ նրա ձախողումը հայ ժողովրդի համար իրական աղետ կլինի․ ժողովուրդը նրան մեծ մանդատ է տվել եւ մեծ ակնկալիքներ ունի: Նա տնտեսական բարեփոխումների փորձ չունի, բայց նա կարող է համախմբել իր շուրջը գտնվող մասնագետներին, եւ մենք հնարավորություն կունենանք », - ասել է Վարդանյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին