Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

Նախկին իշխանություններից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ․ «Ժողովուրդ»

12 Դեկտեմբեր, 2018 09:39
Նախկին իշխանություններից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ:

Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իսկ ահա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի մասնակցել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից էլ ընտրություններին մասնակցել են միայն երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին