Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 40 դեպք

11 Դեկտեմբեր, 2018 15:51
Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 40 դեպք

Ըտ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։

Մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության եւ անձնական ունեցվածքի գողության 8-ական, ընտրական իրավունքի խախտման 7, ծեծի 2, անձի առեւանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 5-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին