Կարևոր իրադարձություններ

Հրանուշ Խառատյանն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

11 Դեկտեմբեր, 2018 13:31
Հրանուշ Խառատյանն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Նախընտրական շրջանում բոլորն իրենց բավական զուսպ էին պահում այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք կարող էին ինչ-որ ձևով ազդել հեղափոխությունը լեգիտիմացնելու ընթացքի վրա, և հիմա, կարծես թե, ամբողջ հասարակությունը հիացած է, եթե չասենք հաղթանակով, ապա ընտրությունների արդյունքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝ հիմա պրագմատիկ խոսակցության ժամանակն է:

«Գուցե և սա ուշացած է, բայց, իմ կարծիքով՝ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը, որ արդարության և սկզբունքայնության մասին ամենաբարձրագոչն իրենք էին խոսում, իրենք իրենց ցուցակները միշտ չէ, որ այնպես են կազմել, որ գալով խորհրդարան, մենք տարակույսներ չենք  ունենա, թե այս խորհրդարանը կարող է մեզ անակնկալներ մատուցել այն գաղափարների շուրջ, որոնք բերվում են հեղափոխությամբ: «Իմ քայլը» ցուցակները կազմելիս չկարողացավ հաղթահարվել ազգակցական կապը, չկարողացավ հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր կապերի ազդեցությունը՝ փողային, հեղինակավոր ազդեցությունները և այլն»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այդ ամենն առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա´մ կոճակ սեղմելով խորհրդարանում, կա´մ ընդհակառակը՝ խիստ սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների վրա: 

Հրանուշ Խառատյանը նշեց, որ ինքը «Իմ քայլի» մասին է խոսքում, որովհետև որոշումների վրա ազդելու է այդ ուժը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին