Կարևոր իրադարձություններ

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11 Դեկտեմբեր, 2018 10:18
Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հեռագիրը տեղադրված է կանցլերի պաշտոնական կայքէջում, տեքստում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար

Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյանին

Երևան

Հարգելի պարոն վարչապետ,

Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ եւս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը եւ վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։

Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում։

Սրտանց՝

Անգելա Մերկել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին